|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունվարի 6-ին, ժամը 06:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 54/1 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։32-ին, մարվել՝ 07:46-ին։
Փրկարարները տարահանել են 10 բնակչի։ Այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ խոհանոցի գույքը (50 քմ)․ տուժածներ չկան։