Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Փետրվարի 14-ին, ժամը 00.39 ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը.տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 14 MP 444 պ/հ (վարորդ` Վ. Ե., ծնվ. 1989թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորման սյանը, այնուհետև Ներքին Շենգավիթ 15-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7ա տան պատին և հարակից ավտոտնակի դարպասին:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շատպօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և գիտակցության չգալով՝ մահացել է: