Փոխարժեքներ
02 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Կախա Կալաձեն «Վրացական երազանք»-ի կողմից Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի պաշտոնական թեկնածուն է։ Նրա թեկնածության առաջադրման միջոցառումը տեղի է ունեցել մայրաքաղաքի «Մթածմինդա» զբոսայգում, որին մասնակցել են իշխող կուսակցության անդամները և դրա հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Կալաձեի թեկնածությունը ներկայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այսօր մենք կարող էինք Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել լավ քաղաքական գործչի, լավ մենեջերի կամ լավ հայրենասերի, բայց մենք ներկայացնում ենք իրական չեմպիոնի՝ որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու։ Չեմպիոն՝ բառի բառացի և փոխաբերական իմաստով։ Մեր թեկնածուն մարդ է, որը Վրաստանին բերել է ամենաբարձր մակարդակի հաղթանակներ։ Մեր թեկնածուն չեմպիոն է, քաղաքական գործիչ, մենեջեր և հայրենասեր։ Նա օրինակելի ընտանիքի մարդ է, օրինակելի ընկեր և օրինակելի զինակից», - ասել է Իրակլի Կոբախիձեն։
Կալաձեն անվանել է երկու հիմնական սկզբունք, որոնց վրա նա պլանավորում է կառուցել իր ծրագիրը, եթե ընտրվի երրորդ ժամկետով. «Թբիլիսին պատասխանատվության քաղաք է, Թբիլիսին հնարավորությունների քաղաք է»։ Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի երրորդ անգամ։ Նա մայրաքաղաքի քաղաքապետ դարձավ 2017 թվականին, իսկ նրա երկրորդ ժամկետը սկսվեց 2021 թվականին։