կարևոր
673 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-05 13:15
Տարածաշրջան

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում Կախա Կալաձեն ստացել է ձայների 71.62%-ը՝ գրեթե 100%-ի հաշվարկից հետո

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում Կախա Կալաձեն ստացել է ձայների 71.62%-ը՝ գրեթե 100%-ի հաշվարկից հետո

Իշխող կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն հավաքել է ձայների ավելի քան 71%-ը, հայտնում է Sputnik Грузия-ն՝ վկայակոչելով ԿԸՀ-ին քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո:

«Վրացական երազանքի» թեկնածուները քաղաքապետ են դարձել ինքնակառավարվող քաղաքներում ՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Բաթումիում և Փոթիում:

Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթել է 71,58% արդյունքով և ստացել 214 872 ձայն:

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուժեղ Վրաստան» և «Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունների թեկնածու Իրակլի Կուպրաձեն: Նա ստացել է 12,27% աջակցություն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ բոլոր հինգ ինքնակառավարվող քաղաքներում քաղաքապետ են դարձել «Վրացական երազանքի» թեկնածուները:

Ավելի վաղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բոյկոտող ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց կողմնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Թբիլիսիում, որը երեկոյան բախումների վերածվեց ոստիկանության հետ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անկարգություններն անվանել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աջակցությամբ իշխանությունը տապալելու հերթական փորձ: