|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քվեաթերթիկների 35,51 տոկոսի մշակումից հետո առաջատարն է` 42, 19 տոկոս ձայնով. հայտնում է РИА Новости-ն:
Երկրորդ տեղում է Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ` հանուն կյանքի» կուսակցությունը` 12,75 տոկոս ձայով:
Երրորդ տեղում է երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի` «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը, որը հավաքել է ձայների 8,71 տոկոսը, դրան հետևում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատիկիվշչինա» կուսակցությունը, հնգյակը եզրափակում է «Ձայն» կուսակցությունը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են երեկ: