Միասին կարող ենք
կարևոր
454 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-11 16:31
Հասարակություն

Ընտրության օրը քվեաթերթիկների հաշվարկը 1996 թիվն ինձ հիշեցրեց, որից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը շուրջ մեկ տարի ձգեց, նույնն էլ Փաշինյանի դեպքում է լինելու․ Արա Ռոստոմյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի հրաժարականի պահանջով պետք է օրակարգ սկսվի ու փողոց գեներացվի: Այս կարծիքին է Բագրատ սրբազանի գործով անցնող՝ «Որդիների կանչ» կազմակերպության համահիմնադիր Արա Ռոստոմյանը:

«Բոլորս գիտենք՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նկարչություն է արել և կցանկանայի՝ այսօրվանից ևեթ հանձնաժողովի նախագահի հրաժարականի օրակարգ սկսվեր, գոնե այդպես փողոց գեներացվեր»,- ասաց Ռոստոմյանը:

 Նրա համոզմամբ՝ Փաշինյանը ոչ լեգիտիմ ընտրված է ու երկար չի ձգի. «Սրա փորձը ունեցել ենք 1996-ին, երբ նմանատիպ իրավիճակում ենք հայտնվել: Ընտրության օրը քվեաթերթիկների հաշվարկը մեկից մեկ ինձ 1996 թվականը հիշեցրեց, ես այդ ժամանակ ընդդիմության շարքերում եմ եղել ու տեսել՝ Լեւոն-Տեր-Պետրոսյանը 1,5 տարի կարողացավ ձգել, Նիկոլ Փաշինյանը մեկ տարի կձգի: Որովհետեւ ոչ լեգիտիմ ընտրված է, եթե իհարկե, փողոցում պայքարը շարունակվի… եթե հանգիստ մնանք, նոյեմբերի 9-ի նման մի 15 օր հետո ինքն ավելի կպնդվի ու նույն ճնշումները կշարունակի ու կմնա էլի 5 տարի»: