|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, արձագանքելով նախօրեին ՔՊ-ականների կողմից հնչեցված հայտարարություններին՝ կապված Մարտի 1-ի հետ, ձայնագրություն միացրեց, որտեղ 2008թ. իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում՝ ունենալ ձեռքին ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար... Չեք պատկերացնի՝ հոգիս ոնց էր փառավորվել, երբ իմացա՝ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք վերցրել... Հավաքում եք ինչքան հնարավոր է շատ մարդ»:
Լևոն Քոչարյանն ասաց՝ Փաշինյանն անմեղ չի եղել. «Երբ ձեր վարչապետն էս հայտարարությունն անում էր, չի եղել ոչ մի զոհ: Առաջին զոհը եղել ա ոստիկան, 190-ից ավելի ոստիկան է տարբեր վնասվածքներ ստացել ու քաղաքացիական անձ՝ 32 հոգի»,- հավելեց նա: