|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը, որից հետո անդրադարձավ լրագրողների հարցերին: Նրան քաղաքական բնույթի հարցերը դուր չէին գալիս, ինչի մասին նա բացահայտ ասաց:
Էմոցիոնալ պատասխան եղավ նաև բանանի ներկրման վերաբերյալ հարցին, երբ լրագրողները հարցրեցին, թե ինչու բանանի ներկրմանը խոչընդոտողները այդպես էլ անհայտ մնացին ու չպատժվեցին: «Ես չգիտեմ` պատիժ կրե՞լ է, թե՞ ոչ: Ինձ համար դա կարևոր հարց չէ: Ինձ համար կարևոր է, որ էդ տենդենցը, եթե նույնիսկ եղել է, էլ չլինի: Այս պահին կա՞, չկա՞, օրինակ բերեք, բայց ինձ միլիցա մի' սարքեք, ես իմ ֆունկցիան դրանում չեմ տեսնում»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ասուլիսի ընթացքում տարբեր հարցերի պատասխանելիս վարչապետը մի քանի անգամ ակնարկեց, որ շատերն իրենից ակնկալում են այնպիսի գործառույթներ, որոնք ինքը չունի, չի էլ ցանկանում ունենալ: