|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ի՞նչ է՝ եզդին իրավունք չունի՞ հայի հետ վիճաբանել։ Եզդիներն ու հայերը կողք կողքի խաղաղ ապրել են, ապրում են ու պիտի ապրեն»,- ասել է Աշխարհի եզդիների միության և Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը` խոսելով օգոստոսի 17-ին Զովունիում հայ և եզդի հարևանների միջեւ տեղի ունեցած կռվի մասին:
Թամոյանի մեկնաբանմամբ` փոքրիկ կենցաղային վեճ է եղել, որին չի կարելի միջազգային բախման երանգ տալ։ Թամոյանը հավաստիացնում է, որ ինքն անձամբ է գնացել եւ հաշտեցրել նրանց, անգամ` ոստիկանությունում հայտարարել է, որ եթե հանկարծ վեճը շարունակվի, ինքն է պատասխան տալու:
«Ի՞նչ ա, եղբայրը եղբոր հետ չի՞ վիճում, չի՞ կռվում։ Եզդիներն էլ են իրար հետ կռվում, եղբայրը եղբորն է սպանել՝ եզդի։ Ես 500 հոգի եզդի զորքով գնացել եմ կռիվ Արցախյան պատերազմ ու 30 զոհ եմ տվել մեր հողի, մեր հայրենիքի համար. Հայաստանը մեր հայրենիքն է»,- նշել է Թամոյանը: