Փոխարժեքներ
30 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Օգոստոսի 26-ին, ժամը 04:15-ին Բաղրամյան պողոտայում գտնվող «Շարլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Արաբկիրի ոստիկանության բաժին են բերել մի քանի անձանց: Ոստիկանությունը հաստատել է միջադեպի մասին տեղեկատվությունը: Արաբկիրի փորձառու ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը որոշել է քրեական գործ չհարուցել, որովհետեւ բողոքող չկա:
Գրիշա Ամիրխանյանը չի հարուցել քրեական գործ, որովհետեւ գիտի, որ ծեծկռտուքի մի կողմի մասնակիցները պաշտոնյաներ են: Նա, բնականաբար, այդ մասին զեկուցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վերջինս էլ համաձայնություն է տվել կամ հրահանգել է քրեական գործ չհարուցել: Սա էլ մի օրինակ է, որը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է վերջին տարիներին բարձրացել պետական պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմը:
Նրանք գիշերային ակումբներում ավելի ազատ են զգում իրենց, քանի որ պետական գործերով, միեւնույն է, չեն զբաղվում, սեփական բիզնեսի հարցերը հենց այդպիսի վայրերում են լուծում ու միաժամանակ վայելում ուկրաինուհիների պարը: Նրանք մինչեւ գիշերվա ժամը չորսը «Շարլոտում» են եղել` Բաղրամյան 26-ից մի քանի հարյուր մետր վերեւ:
Սկզբում վիճաբանությունը ներսում էր, հետո` դրսում, փողոցում: Մեկ տասնյակից ավել պետական պաշտոնյաներ ծեծկռտուքի մեջ էին: Ամենաշատը տուժել է Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը: «Նրա գլխին 22 կար է դրվել, «Նաիրի» բժշկական կենտրոնում է»,- ասում է «Հետքի» աղբյուրը:
Աղբյուրը հայտնում է, որ հենց վերջինիս պատճառով է սկսվել վիճաբանությունը, նա ասել է, թե ինքը Կենտրոնի հարկայինի պետն է եւ վատ է լինելու իրենց համար: Եւ Կենտրոնի հարկայինի պետ Կարեն Կարապետյանն իր այս նախադասության համար «պատժվել է» փողոցում: Նրա հետ են եղել իր գործընկերները: Բայց նրանց ոչինչ չի սպառնում: Բաղրամյան 26-ում գիտեն միջադեպի մասին, անհնար է չիմանան: Կարեն Կարապետյանն էլ վարչապետի խորհրդական Կավալենկո Շահգալդյանի քրոջ որդին է»:
Շարունակությունն` այստեղ: