Փոխարժեքներ
31 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 30-ին, հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։
Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը մնաց անփոփոխ։
«Սույն վարույթով լրացուցիչ դատալսումները տեղի կունենան օգոստոսի 13-ին, ժամը 12.00-ին»,–ասաց դատավորը։
Երեկ՝ հուլիսի 29-ին տեղի է ունեցել այս գործով վերջին դատական նիստը։ Գործի քննությունը ձգվել է շուրջ 3 տարի, ամբաստանյալի աթոռին է մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը։ Նրա նկատմամբ խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է, նա քրեական գործի սկզբից մինչև այսօր երբևէ կալանավորված չի եղել։
Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանը 31 շաբաթվա հղիություն ուներ, վրաերթից հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։