կարևոր
3805 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-31 18:17
Հասարակություն

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով նիստը չի կայացել. ամբաստանյալի փաստաբանը չէր ներկայացել

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով նիստը չի կայացել. ամբաստանյալի փաստաբանը չէր ներկայացել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հետաձգվեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով առաջին դատական նիստը հետաձգվեց։

Դատական նիստին չի ներկայացել մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ դատարանին տեղեկացնելով, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է մասնակցի մեկ այլ գործով դատական նիստի, որի մասին ծանուցվել է ավելի վաղ։ Բացի այդ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այդ գործով ամբաստանյալը գտնվում է կալանքի տակ։ Պաշտպանը խնդրել է համարել իր բացակայությունը հարգելի և հետաձգել դատական նիստը։

Նախնական դատալսումները նշանակվել են նոյեմբերի 24-ին, ժամը՝ 14.30-ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18.05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաեւ պտղի կյանքը։ Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ ՔԿ-ն, եւս, ի սկզբանե հայտարարել էր, որ վրաերթից հետո վարորդը հեռացել է ու միայն 2 ժամ անց վերադարձել։ Այդուհանդերձ՝ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք էր առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մահվան ելքով վրաերթի համար, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչը նախ առարկել էր, ապա ստիպված կատարել դատախազի ցուցումը, քանի որ առարկությունները մերժվել էին։ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան, որը մերժվել է։ Գործով անցնող միակ մեղադրյալը Արամ Նավասարդյանն է՝ «Ծեծեմ Արամ» մականունով հայտնի։ Տուժող կողմը գտնվում է, որ նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ և նախապես որոշված շրջանակներում, այսինքն՝ բացառապես ՃՈ վարորդի՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանի գործողությունների գնահատման ուղղությամբ, հետևաբար քննության բազմակողմանիության մասին խոսք լինել չի կարող։ Ավելին, պարզվում է, որ գործից կարևոր ապացույցներ՝ ձայնագրություններ են անհետացել։