|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ նոյեմբերի 24-ին, մեկնարկել է այս տարվա ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի գործով դատական նիստը։
NEWS.am-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ նախնական դատական նիստին քննարկվել է ապացույցների թույլատրելիության եւ հետազոտման հաջորդականության հարցը.
«Ապացույցների հետազոտման հաջորդականություն ներկայացրինք, պաշտպանական կողմը պատրաստ չէր, ասաց՝ մենք հավելյալ ապացույցներ ենք ուզում հետազոտվի, ժամանակ տրամադրվեց, դեկտեմբերի 2-ին դա էլ կներկայացնեն եւ կանցնենք դատալսումների փուլին»։
Ասլանյանն ասաց, որ դատարանին միջնորդել են կալանավորել Արամ Նավասարդյանին կամ կասեցնել նրա պաշտոնավարումը, սակայն դատարանը մերժել է մեղադրող կողմի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։