|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական նիստի ընթացքում Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտմկանի ինֆարկտ է ստացել։ Այս մասին News.am-ին հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ էլ հայտնեցին, որ սրտմկանի ինֆարկտ է ստացել»,- ասել է Ասլանյանը։
Փաստաբանը նշել է, որ օրեր առաջ էլ Սոնա Մնացականյանի հայրն էր սրտի հերթական վիրատահությունը տարել ու այսօր չէր կարողացել ներկայանալ նիստին։