կարևոր
328 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-25 20:54
Հասարակություն

Կամ մեղադրական վերդիկտը ստորագրել եկել էր, կամ՝ գնաց ստորագրելու․ Միքայել Սրբազանի փաստաբանը՝ դատավոր Մելիքսեթյանի մասին

Կամ մեղադրական վերդիկտը ստորագրել եկել էր, կամ՝ գնաց ստորագրելու․ Միքայել Սրբազանի փաստաբանը՝ դատավոր Մելիքսեթյանի մասին

«Առաջարկեցի՝ չանել ժամավաճառություն, որովհետև անընդհատ նույն կերպ հակադարձելով պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին, իրականում ժամեր են կորում։Եվ իրենք առհասարակ վրդովվում են մեր խոսքից՝ մոռանալով, որ իրենք պետություն են ներկայացնում, այսինքն՝ հանրային իշխանության ներկայացուցիչ են և պետության կողմից են մեղադրանքն առաջադրել։ Դատավորն էլ իր հերթին որպես արդարադատություն իրականացնող մարմին «խառնվել» է։ Տպավորություն է,որ իրենք պաշտպանվում են փաստաբանների ասածներից։Մինչդեռ իրենք իրենց  սահմանադրական գործառույթները պիտի կատարեն և օրենքի շրջանակներում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Միքայել Սրբազանի պաշտպանը նշեց, որ արդարադատության իրականացման շրջանակում կատարվող  այս ապօրինի գործընթացում չկա արդարություն և չկա արդարադատություն։

«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը արդար դատավոր չէ, պատշաճ դատարան չէ, և նրանից արդարադատություն պահանջելն այլևս իրատեսական չէ։ Այսօր նրա կողմից կայացված այս խիստ ապօրինի որոշումները վկայում են մի բանի մասին՝ կա՛մ մեղադրական վերդիկտն արդեն ստորագրել, եկել էր, կա՛մ հիմա գնաց ստորագրելու»,- ասաց դատավորը։

Նշենք, որ դատարանն այսօր ավարտեց 10 օր առաջ սկսված գործի քննությունը։ Հաջորդ դատական նիստին՝ օգոստոսի 28–ին, կողմերը հանդես կգան ելույթներով։

Ավելին՝ տեսանյութում: