կարևոր
334 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-25 20:51
Հասարակություն

Մեղադրողներից ավելի մեղադրող է, այն ինչ անում է՝ իրավաբանության հետ աղերս չունի․ Երեմ Սարգսյանը՝ դատավոր Մելիքսեթյանի վարքագծի մասին

Մեղադրողներից ավելի մեղադրող է, այն ինչ անում է՝ իրավաբանության հետ աղերս չունի․ Երեմ Սարգսյանը՝ դատավոր Մելիքսեթյանի վարքագծի մասին

Այն ինչ անում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը, իրավաբանության հետ որեւէ աղերս չունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25–ին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

«Դատավորն ինքն էլ է հասկանում, որ ապօրինություններ է անում, սխալ գործողություններ է կատարում, բայց նա անզոր է, ի վիճակի չէ արդար որոշումներ կայացնելու։ Դատավորը պիտի լինի նա, ով կարող է հաղթահարել ճնշումները եւ անձի ճակատագրի հետ կապված որոշում կայացնի։ Դատավորը ցույց է տալիս, որ մեղադրական վերդիկտ է կայացնելու՝ անկախ ապացույցներից։ Նրա գործողություններում ակնհայտ է, որ կա վախ, ճնշում»,– ասաց պաշտպանը։

Նշենք, որ դատարանն այսօր ավարտեց 10 օր առաջ սկսված գործի քննությունը։ Հաջորդ դատական նիստին՝ օգոստոսի 28–ին, կողմերը հանդես կգան ելույթներով։

Ավելին՝ տեսանյութում: