կարևոր
1678 դիտում, 12 ժամ առաջ - 2025-07-29 19:37
Հասարակություն

Զգուշացում. հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան

Զգուշացում. հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան

ՆԳՆ-ից հիշեցնում են, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան:

«Խնդրում ենք լինել առավել զգոն, հոգատար և հետևողական՝ միասին կանխելու անտառային հրդեհների առաջացումը: Խնդրում ենք հետևել այս պարզ, բայց կարևոր խորհուրդներին.

մի՛ գցեք գետնին այրվող լուցկի և չմարված ծխախոտի մնացորդ.

մի՛ վառեք խարույկ չնախատեսված վայրերում.

մաքրե՛ք շրջակայքը շշերից, ապակու կտորներից, քանի որ դրանք կարող են արևի ճառագայթները կենտրոնացնել մեկ կետի վրա և դառնալ հրդեհի պատճառ.

մի՛ թողեք տարածքում դյուրավառ նյութեր և դրանցով ներծծված լաթեր.

միշտ համոզվե՛ք, որ անտառը լքելուց խարույկը լիովին մարված է.

անտառամերձ տարածքներում մի՛ կատարեք չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից)։

Անմիջապես զանգահարե՛ք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին անտառային հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում:

Հիշե՛ք, որ անտառը միայն բնություն չէ, այն մեր ազգային հարստությունն է, իսկ անվտանգությունը՝ առաջնահերթություն»,- նշված է հաղորդագրության մեջ: