Փոխարժեքներ
31 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանն գրում է։
«Մինչ վերջին երեք շաբաթների ընթացքում իրանցի պաշտոնյաների և փորձագետների մեծ մասը պաշտպանում էր Հայաստանի կառավարության շահերը (որը գտնվում է ամառային արձակուրդում) և միջանցքի փոխանցումը Սյունիքի մարզով համարում էն Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար լուրջ սպառնալիք, Փաշինյանի խամաճիկ նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել էր Կապան քաղաք և անխոհեմ հայտարարություններ արել»։
Նա ասել է։
«Եթե մենք կարողանանք բացել Սյունիքի դարպասը, ես նկատի ունեմ 43 կիլոմետրանոց օբյեկտը, վստահ եղեք, որ ապագան մեզ մեծ հնարավորություններ կընձեռի զարգացման առումով։
Պետք է զգուշացնեմ, որ Իրանը հանգիստ չի նստի, քանի որ վերջին երկու օրերի ընթացքում Իրանի Իսլամական որոշ ոչ պաշտոնական լրատվական կայքերը առաջարկում են պատժիչ միջոցներ ձեռնարկել Երևանի դեմ, Վրաստանի կողմից Հայաստանի սահմանին ձեռնարկվող միջոցների նման։
Պարոն նախագահ և պարոն վարչապետ Դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում։ Վստահ եմ՝ ոչ»։