|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից հակաարբանյակային համակարգերի փորձարկումը հակասում է ռուսական կողմի դիրքորոշմանը տիեզերքում զենքի տեղադրման անթույլատրելիության վերաբերյալ։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում․ հայտնում է Gazeta.ru-ն։
Բլինքենի խոսքով՝ նոյեմբերի 15-ի իրադարձությունները ցույց են տալիս, որ Մոսկվան «իր անխոհեմ և անպատասխանատու պահվածքով, չնայած տիեզերքում զենքի տեղակայման դեմ հայտարարություններին, պատրաստ է սպառնալիքի տակ դնել տիեզերական միջավայրի երկարաժամկետ կայունությունը և տիեզերքից օգտվելը բոլորի կողմից»։
Ինչպես ասել է ԱՄՆ ԱԳՆ ղեկավարը, «փորձարկման արդյունքում ուղեծրում հայտնվել են մեկուկես հազար տեսանելի բեկորներ», և քանի որ «դրանք դեռ երկար կմնան այնտեղ», «դա վտանգ է ներկայացնում տիեզերական օբյեկտների և արբանյակների համար»։
Նա նաև պնդում է, որ «դա զգալիորեն կբարձրացնի տիեզերագնացների և Միջազգային տիեզերակայանի, ինչպես նաև տիեզերքում մարդու այլ գործունեության ռիսկը»: