|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախում մարդասիրական օդային միջանցք բացելու հրատապ անհրաժեշտության մասին։
«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Արցախի պետնախարարն ասել է.
«Մենք կառուցում ենք մի համակարգ, որն անհրաժեշտ է բնակչությանը ամբողջական շրջափակման պայմաններում ապահովելու համար։ Օդանավակայանը պետք է գործարկվի։ Սա պահանջում է միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի մարդասիրական միջանցք հայտնվի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Սա Ադրբեջանից կախված չլինելու միակ միջոցն է։ Մեզ անհրաժեշտ է միջազգային պայմանագիր, որը թույլ կտա մարդասիրական ինքնաթիռներին թռչել Արցախ։ Սա մեզ` որպես համայնք այստեղ պահելու կարևոր պայման է, որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն: Օդանավակայանը լիովին գործունակ է», - ասել է նա։
Նշենք, որ Արցախն արդեն չորրորդ օրն է գտնվում է Ադրբեջանի կողմից կազմակերպված տրանսպորտային և էներգետիկ շրջափակման մեջ։