կարևոր
2995 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-13 11:41
Քաղաքական

Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության հարցերով հրատապ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության հարցերով հրատապ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Նշելով, որ իրավիճակը բավականին բարդ է,  և ըստ էության Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, պետնախարարը միաժամանակ  շեշտել է, որ  կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, ներուժը՝ այն վերահսկելու համար: Ընդգծելով պետական մարմինների  առավելագույնս կազմակերպված, համակարգված ու կարգապահ աշխատանքը՝ նա կարևորել է  օպերատիվ հաղորդակցության,  գերատեսչությունների և վարչական շրջանների միջև արդյունավետ  կապի, ինչպես նաև հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը:
Գերատեսչությունների ղեկավարները պետնախարարին զեկուցել են յուրաքանչյուրն իրենց ոլորտում իրավիճակը՝  տեղեկացնելով առկա պաշարների և ռեսուրսների մասին: Պետնախարարը հանձնարարել  է կատարել գույքագրում և տեղեկատվություն տրամադրել հրատապ խնդիրների մասին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին