|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը, ամփոփելով նախորդ օրերին մշտական հանձնաժողովներում օրենսդրական նախագծերի քննարկման արդյունքները, ներկայացրել է նստաշրջանի առաջին նիստին պատրաստ օրինագծերի ցանկը և գլխադասային հանձնաժողովների ղեկավարներից ստացել համապատասխան պարզաբանումներ:
Առաջիկա նիստում նախատեսվում է նաև ընդգրկել «Տեղեկություններ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2018թ. գործունեությանմասին» հարցը, որը խորհրդարանին կներկայացնի կառույցի նախագահ Բորիս Առուշանյանը:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի փոխանցմամբ՝ ԱԺ 9-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին ժամը 11:00-ին: Աժ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: