կարևոր
2413 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-17 16:45
Քաղաքական

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Մայիսի 17-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը:

Օրակարգային առաջին հարցը պարտադիր քննարկման ենթակա՝ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին հարցն է:

Օրենսդրական նախաձեռնություններից օրակարգում ընդգրկված են «Համաներման մասին», «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ,«Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020թ. մայիսի 21-ի ԱԺՈ-011-7 որոշման մեջ փոփոխութուններ կատարելու մասին» օրինագծերը:

Նիստը կամփոփվի պատգամավորների հայտարարություններով:

Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարել է, որ վաղը՝ մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ: