կարևոր
988 դիտում, 20 ժամ առաջ - 2025-07-30 16:43
Աշխարհ

Ադրբեջան. գլխապտույտ «հաջողություններից»

Ադրբեջան. գլխապտույտ «հաջողություններից»
Օսիան եւ Իրանը Կասպից ծովում անկցացրե են CASAREX 2025 ռազմածովային զորավարժություններ։ Զորավարժությունների նպատակն էր ամրապնդել երկու երկրների նավատորմերի միջեւ փոխգործակցությունը եւ որոնողափրկարարական համատեղ գործողությունների մշակումը:Նախկինում նման զորավարժությունները կարող էին աննկատ անցնել, բայց հիմա, Կասպյան տարածաշրջանում փոփոխությունների լույսի ներքո, դրանք հայտնվել են ուշադրության կենտրոնում: 

Բաքվում շատերը կարծում են՝ Մոսկվան եւ Թեհրանը ձգտում էին օգտագործել այդ ռազմածովային զորավարժությունները տարածաշրջանում իրենց ուժն ու ազդեցությունը ցուցադրելու համար: Որոշ փորձագետներ ի պատասխան առաջարկում են դիտարկել իրենց տարածքում Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեղակայման հնարավորությունը: Ընդ որում՝ նրանց կողմից անտեսվում է այն, որ նմանատիպ զորավարժություններ արդեն անցկացվել են անցյալ տարի (CASAREX 2024)՝ մերձկասպյան բոլոր հինգ երկրների մասնակցությամբ: 

Սակայն այս անգամ Ադրբեջանը շտապեց Ղազախստանի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպել ընդամենը մեկ ամիս առաջ նույն ջրերում՝ չհրավիրելով Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքմենստանին: Դրանից հետո Ղազախստանի հետ օդային-մարտավարական զորավաժություններ են անցկացվել հենց Ադրբեջանում: CASAREX 2025 թ-ին չմասնակցելու, այլ մերձկասպյան պետություններից միայն մեկի հետ զուգահեռ զորավարժություններ անցկացնելու ադրբեջանական ղեկավարության ձգտումը կասկածի տակ է դնում Կասպից ծովում Հավաքական անվտանգության բազմամյա սկզբունքները:

Կասպից ծովը, որը նախկինում կոչվում էր «Բարեկամության ծով», լարվածության աղբյուր է դառնում համաշխարհային քաղաքականությունում։ Դա բացատրում է Թեհրանի դժգոհությունը Ադրբեջանի վարած քաղաքականությունից։ Ավելի վաղ Բաքուն պնդում էր՝ Կասպյան տարածաշրջանը ՆԱՏՕ-ի ազդեցության տիրույթում չէ:  Իսկ հիմա, համագործակցելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, Ադրբեջանը հրահրում է օտարերկրյա միջամտություն: 

Իրանի քաղաքացիներն ավելի ու ավելի հաճախ են իրենց հարեւանին դիտարկում որպես պոտենցիալ սպառնալիք, որը, հնարավոր է, դավադրության մեջ է Իսրայելի հետ: Ադրբեջանին սահմանակից իրանական քաղաքների բնակիչները հայտնել են 12-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական տարածքից երկրի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներթափանցման դեպքերի մասին: Արեւմտյան որոշ լրատվամիջոցներ նաեւ պնդում էին՝ Բաքուն թույլ է տվել Իսրայելին անօդաչու թռչող սարքեր արձակել իր տարածքից: Չնայած Իրանի կառավարությունը պաշտոնապես չի ընդունել այդ հայտարարությունները, Փեզեշքիայնն ալիեւին կոչ է արել հետաքննել այդ հարցը: Իրանը բազմիցս բարձրաձայնել է, որ Ադրբեջանն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին եւ թույլ է տալիս նրան ռազմական օբյեկտներ տեղակայել իր տարածքում: Եվ Թեհրանը նման հայտարարությունների համար ունի հիմնավոր պատճառներ: 

Ադրբեջանը միակ մահմեդական երկիրն է, որն աջակցում է Իսրայելին ՀԱՄԱՍ-ի եւ «Հեզբոլլահի» դեմ պատերազմում: աիեւը ակնհայտորեն համերաշխություն է հայտնում հրեական պետությանը, մինչդեռ մյուս մահմեդական երկրները առնվազն փորձում են չմիջամտել: Հակամարտության թեժ պահին երկու երկրների ղեկարվության ներկայացուցիչները, այդ թվում՝ պաշտպանության նախարրները, բանակցություններ են վարել տարածաշրջանային համագործակցության ընդլայնման շուրջ: Նույնիսկ այն ժամանակ, երբ Արեւմտյան ավիաընկերությունների մեծ մասը դադարեցրեց թռիչքները դեպի Իսրայել, Ադրբեջանի պետական ավիաընկերությունը շարունակեց թռիչքներ իրականացնել, իսկ իսրայելցի զբոսաշրջիկների հոսքն Ադրբեջան աճել է 50%-ով:

2000-ականների սկզբից Ադրբեջանը դարձել է Իսրայելից ռազմական արտադրանքի հիմնական գնորդը։ 2010-ականներին իսրայելական մատակարարումների մասնաբաժինը սպառազինությունների ներմուծման ընդհանուր ծավալում կազմում էր գրեթե 70%: Հարաբերությունները բարելավվել են 2020 թ-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո, երբ իսրայելական զենքը վճռորոշ դեր խղաց Ադրբեջանի ռազմական հաջողության գործում2024 թ-ի սեպտեմբերին կնքվեց նոր պայմանագիր, որը միլիարդավոր դոլարների եկամուտ բերեց։ Այս գործարքները աջակցում են Իսրայելում աշխատատեղերին, նպաստում են նոր ռազմական տեխնոլոգիաների զարգացմանը եւ նպաստում են Իսրայելի եւ ԱՄՆ-ի համատեղ նախածերին, որոնք առանցքային նշանակություն ունեն Իսրայելի անվտանգության համար:

1990-ականներից ի վեր Ադրբեջանն առանցքային դեր է խաղում Իսրայելի էներգետիկ անվտանգության գործում: Ադրբեջանական գազը երկրի համար կենսական նշանակություն ուներ դեռեւս 1994 թ-ին Արաբական պետությունների հետ հարաբերությունների կարգավորումից եւ 1999-2009աններին Իսրայելում գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերումից առաջ: 1990-2000-ական թվականներին ադրբեջանական էներգետիկան աջակցում էր իսրայելական տնտեսությանը՝ մնալով միակ հուսալի գործընկերը մահմեդական աշխարհում: Ադրբեջանը մատակարարում է վառելիքի ավելի քան 60 տոկոսը, որն իսրայելցիներն օգտագործում են ավտոմեքենաների համար նախատեսված բենզինից մինչեւ ռազմաօդային ուժերի կործանիչների համար ավիացիոն կերոսին: Վերջին պատերազմների պայմաններում, երբ Իսրայելը հատկապես վառելիքի կայուն մատակարարման կարիք ունի, ադրբեջանական նավթի արտահանումը հրեական պետություն աճել է 55 տոկոսով:

Իսրայելն ու Ադրբեջանն առանցքային դաշնակիցներ են Իրանի հետ դիմակայությունում:  Հատկանշական է, որ այս համագործակցության սկիզբը դրվել է 30 տարի առաջ ԱՄՆ-ում:  1995 թ-ի հոկտեմբերին Նյու Յորքում Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի հետ հանդիպման ժամանակ նախագահ Հեյդար Ալիեւը նշել էր՝ իր երկիրն ընդհանուր սահման ունի Իրանի հետ եւ օգնություն է խնդրել անվտանգության հարցերում: 2003 թ-ի հոկտեմբերին իլհամի՝ Ադրբեջանի նախագահ դառնալուց ի վեր, դաշնակցային հարաբերությունների հակաիրանական հիմքը գրեթե չի փոխվել:

Իրանի տեսանկյունից Երուսաղեմի հետ Բաքվի մերձեցումը մեծացնում է Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում, սակայն Թեհրանը չունի բավարար ազդեցություն, որպեսզի ստիպի Ադրբեջանին փոխել Իսրայելի հետ հարաբերությունների բնույթը: Սակայն Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները միակ գործոնը չեն, որը բարդացնում է Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունները: Օրինակ, Թեհրանում մտահոգությամբ են վերաբերվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գաղափարին, որը ցամաքային ճանապարհ է, որը պետք է միացնի մայրցամաքային Ադրբեջանը իր Նախիջեւանի էքսկլավին Հայաստանի հարավային Սյունիքի մարզի տարածքով: Բաքվի կողմից առաջ քաշվող այս նախագիծը կարող է հանգեցնել Հայաստանի հետ Իրանի պատմական ցամաքային կապերի խզմանը եւ Ադրբեջանին ու Թուրքիային վերահսկողություն տրամադրել տարածաշրջանում առանցքային երթուղու նկատմամբ: Չնայած նախագիծը հանդիպեց Իրանի վճռական հակազդեցությանը, Թրամփի վարչակազմի վերջին հայտարարությունները կրկին անհանգստություն են առաջացրել: ԱՄՆ-ն առաջարկել է ստանձնել միջանցքի նախագծի կառավարումը՝ այն ներկայացնելով որպես աջակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին: Իրանցի փորձագետներն այս նախաձեռնությունը գնահատում են որպես աշխարհաքաղաքական մանեւր, որն ուղղված է Իրանին երկրորդ պլան մղելուն: Իսկապես, արտաքին խաղացողները միջամտում են գործընթացին՝ անտեսելով տարածաշրջանային երկրների շահերը: 

Հաշվի առնելով ընդհանուր սահմանը, զարգացած տնտեսական կապերը եւ անկայունությունն իր տարածք տեղափոխելու ռիսկը՝ Բաքուն շահագրգռված չէ Իրանի հետ ուղիղ առճակատման մեջՀեռանկարում Ադրբեջանը կշարունակի հավասարակշռել Իսրայելի հետ ռազմավարական դաշինքի, Անկարայի սերտ աջակցության, Վաշինգտոնի ազդեցության եւ Թեհրանի հետ կոնֆլիկտային հարեւանության միջեւ: Ռուսաստանը նույնպես դժվար թե անմասն մնա իր հարավային ստորոտում տեղի ունեցող իրադարձություններից:

 

Նիկոլայ Բոբկին

Աղբյուրը՝ infoshos.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի