կարևոր
1954 դիտում, 12 ժամ առաջ - 2025-07-29 19:51
Աշխարհ

Իրանը չի փոխել դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցում, այլ ավելի է կոշտացրել. ինչու է խաղաղությունը փխրուն Իրանի ու Իսրայելի միջև

Իրանը չի փոխել դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցում, այլ ավելի է կոշտացրել. ինչու է խաղաղությունը փխրուն Իրանի ու Իսրայելի միջև

«Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերջին աշխուժացումներին  Իրանում հեստեւում են ամենայն լրջությամբ։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում Իրանում լույս տեսնող հայկական «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը շեշտեց՝ Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվի։

«Իրանի համար այդ միջանցքը կարմիր գիծ է, և այս դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Ավելին, դրա մասին հերթական անգամ ընդգծվել է վերջին օրերին Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, դոկտոր Ալի Աքբար Վելայաթիի բավական կոշտ և ընդգծված հայտարարությունում», - ասաց Շահնազարյանը։

Վելայաթին մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը ոչ թե ուղղված է տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական զարգացմանը կամ ժողովուրդների բարեկեցությանը, այլ դրա իրական նպատակն է՝ ցամաքային շրջափակում ձևավորել Իրանի, Ռուսաստանի և Դիմադրության ճակատի նկատմամբ։ Այս հայտարարությունը, ըստ Շահնազարյանի, զգալիորեն կոշտ է համեմատած մինչ այս հնչած դիրքորոշումների հետ։

Նա նաև անդրադարձավ Իրան-Իսրայել հակամարտության վերջին զարգացումներին՝ նշելով, որ թեև ներկայում հրադադար է հաստատված, իրավիճակը մնում է փխրուն։

«Մոտ ապագայում լայնածավալ պատերազմ չեմ տեսնում, բայց հնարավորությունը դեռ պահպանվում է։ Կան մի շարք գործոններ, որոնք ձգում են ժամանակը․ Իրանը բանակցում է Եվրոպայի հետ, Ստամբուլում նախատեսվում է հանդիպում Իրանի հյուպատոսարանում՝ ԵՄ եռյակի հետ, տարբեր երկրներ միջնորդավորված փորձում են վերսկսել ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Բայց Թեհրանը հստակ պայմաններ ունի՝ եթե իր իրավունքները հարգվում են, մասնավորապես՝ հրթիռային ծրագրից և ուրանի հարստացումից հրաժարվելու պահանջը մերժվում է, ապա պատրաստ են վերադառնալ բանակցային սեղանի շուրջ», – ասաց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: