կարևոր
2233 դիտում, 22 ժամ առաջ - 2025-07-30 19:05
Հասարակություն

Արթիկի Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանը կապամոնտաժվի. Մասնագետներն ահազանգում են՝ այն վերատեղադրելու համար գումար հատկացված չէ

Արթիկի Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանը կապամոնտաժվի. Մասնագետներն ահազանգում են՝ այն վերատեղադրելու համար գումար հատկացված չէ

Արթիկի Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանը կապամոնտաժվի։ Արդեն հայտնի է նաև, թե որքան գումար է հատկացվել այդ նպատակով։

Նկատենք, որ դեռ ամիսներ առաջ Արթիկում շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ քաղաքային զբոսայգում գտնվող հուշարձանը պատրաստվում են ապամոնտաժել՝ վերականգնման պատճառաբանությամբ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հուշարձանը պետք է ապամոնտաժվեր մինչև մայիսի 9-ը։ Սակայն բարձրացված աղմուկից հետո այդ գործընթացը ժամանակավորապես դադարեցվել էր։ Այժմ հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ հայտարարությունները կրկին ակտիվացել են, և արդեն հայտնի է, որ դրա տեղափոխման համար հատկացվել է 5 մլն դրամ։

«Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» տնօրեն Արթուր Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ ի սկզբանե նախատեսվում էր հուշարձանը հանել և վերականգնել մեկ այլ վայրում։

«Խնդիրն այն է, որ այդ հուշարձանի տակ պատերազմի մասնակիցները հող են բերել Կուրսկից, Սևաստոպոլից և իրենց մարտերի վայրերից, որտեղ թափվել է իրենց ու մարտական ընկերների արյունը։ Հուշարձանի ներքևում այս մասին գրություն կա։ Հուշարձանի տեղափոխությունն այժմ լուրջ մտահոգություններ է առաջացնում երկու առումով։ Նախ, սա Հայաստանի պատմության մեջ կլինի առաջին դեպքը, երբ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձան ապամոնտաժվում է։ Երկրորդ՝ սա կլինի առաջին անգամը, երբ ապամոնտաժվում է պետամշակութային ժառանգություն համարվող հուշարձան, որն ունի անձնագիր և համարանիշ։ Ընդ որում, այդ գործողության իրավական հիմքերը հանրությանը հայտնի չեն. այսինքն՝ չկա կառավարության համապատասխան որոշում, ինչը պարտադիր է մշակութային ժառանգության համար»։

Նյութն ամբողջությամբ սկզբնայղբուր կայքում: