Փոխարժեքներ
31 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է հայտնվել վերջերս կալանավորված անձ Ստեփան Սամվելյանը, ում առաջադրված է մեղադրանք չկատարված սպանության և քննադատողական դատողությունների համար։
Ստեփան Սամվելյանը ծայրահեղ ծանր առողջական վիճակում է․ տարել է սրտամկանի ինֆարկտ, և ցայժմ լիովին չի ապաքինվել։ Չնայած փաստաթղթերով վկայված առողջական ծանր խնդիրներին, հիվանդանոցից նոր դուրս գրված, նրան կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու կյանքին սպառնացող ուղղակի վտանգը։
Ստիպված ենք խոր մտահոգությամբ արձանագրել, որ ՀՀ գործող իշխանությունները, դատարաններն ու իրավապահ մարմինները հետևողականորեն շարունակում են անբացատրելի անտարբերություն ցուցաբերել ազատազրկման մեջ գտնվողների՝ հատկապես առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։
Անտանելի շոգ պայմաններում (40°C-ից բարձր) առողջական լուրջ խնդիրներով մարդկանց պահելը քրեակատարողական հիմնարկներում՝ առանց նվազագույն ընդունելի պայմանների ապահովման, չի կարող որակվել այլ կերպ, քան՝ անմարդկային վերաբերմունք, խոշտանգում։
Պաշտոնական վիճակագրությունն արդեն արձանագրում է, որ վերջին տարիներին գրանցվել է քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի կտրուկ աճ։
Այս համապատկերում Ստեփան Սամվելյանի կալանավորումը մեզ բոլորիս հիշեցնում է Արմեն Գրիգորյանի մահվան ողբերգական դեպքը, նա ևս ուներ առողջական լուրջ խնդիրներ, սակայն, համապատասխան պետական մարմինների անտարբերության հետևանքով դատական նիստի ժամանակ մահացավ։
Մենք՝ որպես հասարակության պատասխանատու անդամներ, պետք է բարձրաձայնենք և պահանջենք, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կիրառվող խափանման միջոցները համապատասխանեն իրավական նորմերին, որոնց հիմքը մարդասիրությունն է, այլ ոչ թե մարդատյաց քաղաքականությունը․ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի իրավունքը պետք է խստորեն պաշտպանվի։
Կոչ ենք անում իրավապաշտպան կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու կառույցներին՝ ձայն բարձրացնել կանխելու հերթական ողբերգությունը՝ միջնորդելով փոխել Ստեփան Սամվելյանի խափանման միջոցը։
1. Արամ Սարգսյան Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր,
2. Հրանտ Բագրատյան ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր,
3. Նարինե Դիլբարյան ՀԴԿ փոխնախագահ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,4․ Գառնիկ Դանիելյան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր
5. Արթուր Մուրադյան ԱԻՆ պահեստազորի գնդապետ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,
6. Ժասմինա Ղևոնդյան «Ներուժ» ՀԿ նախագահ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ
7. Արթուր Մուսայելյան «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,
8. Խաչատուր Մարոզյան «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ,
9. Աննա Այվազյան Արցախի Հանրապետության «ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ» փոխնախագահ
10. Էդուարդ Փոլադով «Ադրբեջանից բռնագաղթվածների Միության» նախագահ
11. Անաստաս Իսրայելյան «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԿ նախագահ։
12. Արզիկ Մխիթարյան հոգեբանական գիտությունների դոկտոր֊ պրոֆեսոր
13. Լավրենտ Ղալայան Արցախի ժողովրդական նկարիչ
14. Յուրա Հովհաննիսյան Արցախի Հանրապետության ժողովրդական քանդակագործ
15. Մելսիդա Հակունց «Հայ Արվեստի տուն» ՀԿ նախագահ
16. Մարի Բարսեղյան-Խանջյան պատմական գիտությունների թեկնածու
17. Վահրամ Ղահրամանյան Արցախահայության իրավունքների պաշտպանության խորհրդի համակարգող
18. Սիրվարդ Մարգարյան «Արցախից Արցախ տեղեկատվական, վերլուծական, հետաքննական, իրավապաշտպան կենտրոնի» նախագահ
19. Կարմեն Ավետիսյան ԱՀ «ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ» նախագահ
20. Լեոնիդ Հարությունյան ԱՀ Ժողովրդական արտիստ
21. Զոյա Ջուլհակյան «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ
22. Ալեքսանդր Մելքումյան լրագրող
23․ Անժելա Թովմասյան «Հայելի ակումբ»-ի տնօրեն, գլխավոր խմբագիր
24․ Ռուզաննա Սեփանյան «armlife.am»-ի գլխավոր խմբագիր
25․ Անի Գևորգյան «Newday.am»-ի գլխավոր խմբագիր
26․ Գոհար Հակոբյան «Առավոտ օրաթերթ»