Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-11 16:21
Իրավական

ԱԺ ՀՅԴ խմբակցության միջնորդությունը Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ԱԺ ՀՅԴ խմբակցության միջնորդությունը Վարդան Պետրոսյանի  խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Գ.Կոստանյանին

 

Պատճենը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ պարոն Տ. Սահակյանին,

 

ՀՀ Կոտայքի մարզի դատախազ պարոն Վ. Ռշտունուն,

 

ՀՀ Ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ պարոն Հ. Հակոբյանին

 

                                             

                                                           ԴԻՄՈՒՄ

                                    (անձնական երաշխավորություն կիրառելու մասին )

 

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի մասնակից Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով:

 

Նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Տեղի է ունեցել ողբերգություն: Ցավակցում ենք զոհված երիտասարդների հարազատներին:

 

Վստահ ենք, որ անձնական ողբերգություն է ապրում նաև Վարդան Պետրոսյանը:

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 145 և 147 հոդվածներով, հաշվի առնելով Վարդան Պետրոսյանի անձը, նրա անցած ճանապարհը, նրա առողջական վիճակը, նրան մեղսագրվող արարքի բնույթը և հասարական վտանգավորության աստիճանը՝ մենք անհրաժեշտ ենք գտնում հանդես գալ անձնական երաշխավորությամբ: Խնդրում ենք նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը փոխել այլ խափանման միջոցով`անձնական երաշխավորությամբ:

 

Մենք ՀՀ Ազգային ժողովի ներքոստորագրյալ պատգամավորներս երաշխավորում ենք Վարդան Պետրոսյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը: Պատրաստ ենք մուծել օրենքով նախատեսված անձնական երաշխավորության գումարը:

 

Հարգանքով՝

 

Արմեն Ռուստամյան

Աղվան Վարդանյան

Արծվիկ Մինասյան

Արմեն Բաբայան