|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրել է․
«Այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 16:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1), տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում քննության կառնվի Ստեփան Սամվելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի վերացման հարցը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ստեփան Սամվելյանի կալանքի իրավաչափության և նրա առողջական վիճակի համատեղելիության հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կողմերի համար սահմանել է ժամկետ` մինչև այսօր։ Եթե այսօր դատարանը չկայացնի Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման վերաբերյալ որոշում, ապա հարցը կլուծվի Եվրոպական դատարանում։
Հրավիրվում եմ լրատվամիջոցների ուշադրությունը՝ ներկա լինելու դատական նիստին և լուսաբանելու վերոնշյալ գործընթացը»։