Փոխարժեքներ
31 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարարությունը տվել է Արսեն Թորոսյանին «կոնցեսիոն կառավարման»։ Այս մասին գրել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «e-draft–ում շրջանառվում է մի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ( ՄՀՀ) կազմում նեգրավելու են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, այսինքն Արսեն Թորոսյանին։ Այս հանձնաժողովում երբեք օրենսդիր մարմնից ներկայացուցիչ չի եղել։
Նախագծում ասվում է, քանի որ ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դերը հանրային առողջության ոլորտում մեծացել է, նպատակահարմար է այդ հանձնաժողովի նախագահի ներգրավումը ՄՀՀ աշխատանքներում։
Իսկ ՄՀՀ-ն խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկը նախապատրաստելու, քննարկելու, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամին առաջարկություններ ներկայացնելու, ԳՀ-ի դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցելու և այլ` իր կարգավիճակից բխող նպատակներով:
Հ․Գ․ Սպասենք Թոքաբանության Ազգային Կենտրոնում թորոսյանական տնօրենի նշանակմանը․․․․
Հ․Հ․Գ․ Իսկ Ձեզ, Նարեկ Զեյնալյան, հերիք չի դրամաշնորհային ծրագրերին մոտ չէին թողնում, հիմա նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն են ուզում վերցնել․․․․․
ԱՐԴԱՐ ՉԷ»։