Փոխարժեքներ
18 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Առողջապահության նախարարությունը ուշացել է ընդամենը 5 տարի…
Այսօր կառավարությունը հաստատեց համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը, կարդում եմ հիմնավորումը՝ «Վերջին տարիների փորձը, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակը, ցույց տվեց, որ համաճարակային և համավարակային իրավիճակների կանխարգելման, արձագանքման և վերականգնման գործընթացները պահանջում են համալիր, համակարգված և ռազմավարական մոտեցում։
Առողջապահական արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ միացյալ գործողությունների հստակ ծրագիր, որը սահմանում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի գործառույթները, պատասխանատվության շրջանակները և փոխգործակցության մեխանիզմները։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է իրավական ձևով հաստատել «Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը», որը կնպաստի հանրային առողջապահության պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև արագ և արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը՝ կանխելով հիվանդությունների լայն տարածումը և սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները»: Փաստորեն (COVID-19) համավարակի ժամանակ պարեկից մինչև ԱՆ նախարար, մարզպետից մինչև համայնքապետ աշխատել են իրենց ֆանտազիաներով, որի արդյունքում` 8000 մահ:
Հ.Գ. Ինքնախոստովանական ցուցմունք…»: