Փոխարժեքներ
20 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«Մարտունու ԲԿ-ի տնօրինության անօրինական գործունեության մասին խոսել եմ բազմիցս։ Խոսել եմ բժշկական ծառայության քաոսի, բժիշկների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, ոչ կոմպետենտ մասնագետների և տնօրենի կողմից անօրինական գործունեության մասին։
Սկզբում տնօրենի պաշտպանությամբ զբաղվում էր մարզպետը, որի արդյունքում, անհայտ փաստաթղթերով, մրցույթը չհաղթահարած Անդրանիկը 5 տարով նշանակվեց տնօրեն։ Ի դեպ, այդ գործը այժմ քննում է ՀՀ Քննչական կոմիտեում։ Այնուհետև ԲԿ-ն անցավ նախարարության ենթակայության, որտեղ ևս Անդրանիկը ստացավ աջակցություն՝ շարունակելու նույն ձեռագիրը։
Փորձառու բժիշկների համբերության բաժակը լցվեց, և այս ապօրինությունների մասին, որոնք արվում են տնօրեն Անդրանիկի և վիրաբուժական բաժնի վարիչ Սիրակի կողմից, նրանք պատմեցին Անահիտ Ավանեսյանին։ Նախարարը զարմացավ ու զայրացավ, երևի մինչ օրս կարծում էր, թե Անդրանիկը լավագույն քպ տնօրենն է, խոստացավ լուծել խնդիրը, և բժիշկները տպավորված ու հավատով դուրս եկան նախարարի մոտից։
Անցել է շուրջ 10 օր, սակայն Մարտունու ԲԿ-ում ոչինչ չի փոխվել։
Հ.Գ. Տիկին նախարար, բժիշկները հավատում են ձեր ուժերին...
Հ.Հ.Գ. Անահիտ Ավանեսյան, զգույշ եղեք, հանկարծ Անդրանիկը Ձեզ էլ դատի չտա»։