Փոխարժեքներ
31 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Այս տարվա ապրիլին Բաքվում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց իսրայելցի գործընկերների միջեւ տեղի ունեցած գաղտնի բանակցությունների մթնոլորտը անսպասելիորեն (կամ սպասելի՞ էր) ջերմ ստացվեց։ Առաջին հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են ստեղծել թեժ գիծ՝ կանխելու վթարները: Այդ երեկո jուրաքանչյուր պատվիրակության ղեկավար թիմի հետ միասին ընթրում էին տեղի ռեստորանում: Այդ ժամանակ անսպասելի բան տեղի ունեցավ. ռեստորան մտավ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը, որը պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում: Մինչ նա թեյ էր խմում, ադրբեջանցի թիկնապահները նրան ուղեկցողին աննկատ հասկացրել էին՝ նա սխալ տեղում է, եւ Սադեղին արագ դուրս են բերել դահլիճից:
Բրիտանական գրանցմամբ Middle East Eye պարբերականը գրում է՝ այս միջադեպը Սիրիայում տիրող իրավիճակի արձագանքն էր, երբ իրանցիներին երկրից վտարեցին «Ասադի ռեժիմի» անկումից հետո, սիկ Իսրայելն ու Թուրքիան հետապնդում էին իրենց սեփական շահերը, որոնք երբեմն համընկնում էին, բայց ավելի հաճախ հակասում էին միմյանց: Թուրքիան, որը երկար ժամանակ աջակցում էր Սիրիայի ընդդիմությանը նախկին նախագահին, շատ սերտ կապեր է պահպանում Դմասկոսի նոր կառավարիչների հետ:Երբ ապրիլին Իսրայելը հարվածներ հասցրեց սիրիական մի քանի ավիաբազաների, որոնք պետք է անցնեին թուրք զինվորականների վերահսկողության տակ՝ տեղական ուժերին վարժեցնելու եւ Ռուսաստանում արգելված «իսլամական պեություն» խմբավորման դեմ գործողություններ իրականացնելու համար, Անկարայի արձագանքը զուսպ էր: ԱՄՆ-ի կողմից խրախուսվող Թուրքիան որոշել է երկխոսության մեջ մտնել Իսրայելի հետ եւ փոխզիջում գտնել:
Նեթանյահուի վարչակարգը երկու հիմնական մտահոգություն ուներ. Եթե Թուրքիան ժամանակակից ռադարներ եւ հակաօդային պաշտպանության միջոցներ տեղադրեր T4 ավիաբազայում, իսրայելական օդային գործողությունները, այդ թվում՝ հարվածներն Իրանին, կբացահայտվեին: Իսրայելցիները նաեւ մտավախություն ունեին, որ թուրքական ՀՕՊ համակարգերը կարող են ամբողջությամբ խափանել իրենց որոշ օդային գործողություններ: Այդ խնդիրները լուծելու համար թուրք պաշտոնյաներն էլ իրենց իսրայելցի գործընկերներին հրավիրել են Բաքվում հաջորդ հանդիպումներին: Որպես վստահության ամրպնդման միջոց՝ իսրայելցիները համաձայնել են զորամասեր չտեղակայել Սիրիայի հարավային որոշ շրջաններում: Անկարան ձգտում էր Արեւմտյան Երուսաղեմին ցույց տալ, որ մտադիր չէ թույլ տալ, որ Սիրիան սպառնալիք դառնա Իսրայելի անվտանգության համար: Սակայն երեք ամիս անց հերթական ճգնաժամը ցույց տվեց՝ բանակցությունները չեն վերացրել հիմնական տարաձայնությունները։Այն բանից հետո, երբ հուլիսի 13-ին դրուզների եւ բեդվինյան զինյալների միջեւ արյունալի բախումներ սկսվեցին, աշ-շարաայի կառավարությունը զորքեր ուղարկեց Էս-Սուվեյդա նահանգ, ինչը Իսրայելին դրդեց հզոր հարվածներ հասցնել սիրիական բանակին, ինչպես նաեւ Դամասկոսի օբյեկտներին, այդ թվում՝ Սիրիայի պաշտպանության նախարաթյանը եւ նախագահական պալատի մոտակայքում: Մայրաքաղաքի ուղղությամբ ավիահարվածները հատկապես անսպասելի են դարձել, քանի որ դրանք համընկել են վերջերս ալ-ջուլիանիի Բաքու կատարած այցից հետո սիրիացի եւ իսրայելցի պաշտոնյաների հերթական հանդիպման հետ:
Ըստ ֆրանսիական աղբյուրների՝ ներկայումս բանակցությւնները սառեցված են: Իսրայելցիների հարձակումները Թուրքիային բարդ դրության մեջ են դրել, եւ այժմ նրան մնում է միայն Վաշինգտոնին կոչ անել ճնշում գործադրել Նեթանյահուի վրա, որպեսզի վերջինս համաձայնի հրադադար հաստատել:
Հուլիսի 16-ին արտգործնախարար Հաքան Ֆիդանը անսպասելիորեն հայտնել էր՝ Թուրքիան հետախուզական խողովակներով Իսրայելին է փոխանցել իր տեսակետներն ու առաջարկները Էս-Սուվեյդայի ճգնաժամի վերաբերյալ, սակայն նշել էր, որ հրադադարը հնարավոր է միայն ԱՄՆ-ի միջնորդությամբ: Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Անկարան նախկինի պես փորձում է Իսրայելի հետ գործակցել ուղիղ ուղիներով, այլ ոչ թե առճակատման մեջ մտնել նրա հետ:
Սոցցանցերի որոշ օգտատերեր Թուրքիային կոչ են արել ակտիվացնել ՀՕՊ համակարգերը՝ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի հետագա հարվածները կանխելու հմար, իսկ մյուսները պնդում են, որ Անկարան պետք է անհապաղ վերահսկողության տակ վերցնի սիրիական ռազմաբազաները: Սակայն մասնավոր կերպով թուրք պաշտոնյաները հայտնել են՝ չեն ցանկանում ռիսկի դիմել եւ ուղղակի առճակատման մեջ մտնել Իսրայելի հետ Սիրիայում կամ այն վերածել հերթական մարտադաշտի, հատկապես 13 տարվա արյունալի քաղաքացիական պատերազմից հետո: Նրանք նաեւ մտահոգված են, որ նման լարվածությունը կարող է խանգարել Սիրիայի՝ որպես պետության վերականգնմանը, ինչպես նաեւ մտահոգոթյուն է առաջացնում միջազգային ներդրողների շրջանում, քանի որ եւ Սիրիան, եւ Թուրքիան փորձում են օտարերկրյա կապիտալ ներգրավել իրենց տնտեսություններում:Անկարան կնախընտրեր ճգնաժամերի լուծումը դիվանագիտական ճանապարհով՝ բանավոր աջակցելով արաբկան երկրի տարածքային ամբողջականությանը, այն դեպքում, երբ Իսրայելը հակված է ռազմական առճակատումն օգտագործել իր ծավալապաշտական ծրագրերն արդարացնելու համար, պնդում է թուրքական քարոզչությունը:
Իսկ իսրայելցի պաշտոնյաները հասկացնում են, որ, իրենց կարծիքով, Սիրիան պետք է բաժանվի: Նույնիսկ եթե Թուրքիան ցանկանար խաղադրույք կատարել կոշտ ուժի վրա, նա կկանգներ զգալի սահմանափակումների։ «Որպեսզի թուրքական բանակը կարողանա ապահովել Դամասկոսի օդային տարածքի անվտանգությունը, նրան անհրաժեշտ կլինեն հակաօդային պաշտպանության համակարգեր եւ ավիացիոն միջոցներ, որոնք կարող են հաղթահարել այդ խնդիրը: Մեր ներկայիս պաշարներով, որոնք բավարար չեն նույնիսկ Թուրքիան պաշտպանելու համար, մենք չենք կարող պաշտպանել մեկ այլ երկիր», - գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության փորձագետ Յուսուֆ Աքբաբան սոցիալական ցանցերից մեկում այժմ ջնջված գրառման մեջ: Նրա պնդմամբ՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Քատարի զինանոցները գերազանցում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների հնացածող նավատորմին, որը արդիականացման կարիք ունի ընթացիկ գործարքների շրջանակներում, ինչպիսիք են Վաշինգտոնի հետ Անկարայի բազմամիլիարդանոց համաձայնագիրը եւ Eurofighter կործանիչների գնման շուրջ շարունակվող բանակցությունները:
Թեեւ Անկարան ունի սեփական արտադրության Hisar փոքր եւ միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր, դրանց քանակը սահմանափակ է: Թուրք ռազմական ստրատեգները նույնիսկ դիտարկել են Սիրիայում (հնարավոր է՝ T4 ավիաբազայում) ռուսական արտադրության C-400 հրթիռներ տեղակայելու հնարավորությունը, սակայն, ինչպես եւ սպասվում էր, Վաշինգտոնում դեմ են արտահայտվել:
Չնայած թուրք զինվորականների բազմիցս Դամասկոս կատարած այցերին, Սիրիայում թուրքական բազաներ ստեղծելու գաղափարը մեծ ոգեւորություն չի առաջացնում: Թուրք զինվորկանները, ավանդույթի համաձայն, դժկամությամբ են ռազմակայաններ ստեղծում օտար տարածքում, եւ Սիրիայում գրեթե տասը տարի մնալուց հետո հետագա արկածախնդրությունները նրանց քիչ են ոգեշնչում, եւ Դամասկոսում, կարծես թե, չեն կարողանում ստորագրել անհրաժեշտ պայմանագրերը Անկարայի պաշտոնական հրավերի համար, քանի որ աշ-շարան դեռ չի ձեւավորել ժամանակավոր խորհրդարան, որը կարող է վավերացնել այդ փաստաթուղթը:
«...Միջազգային հանրությունը, հատկապես Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ տարածաշրջանի երկրները, պետք է զգայունություն ցուցաբերեն եւ կանգնեցնեն Իսրայելին: Հակառակ դեպքում կարելի է վստահաբար ասել՝ տարածշրջանում անցանկալի հետեւանքներ են առաջանալու», - վերջերս աղաղակեց նույն Ֆիդանը: Եվ պատահական զուգադիպությամբ՝ շատ շուտով «Սիրիայի ղեկավարությունը պաշտոնապես Թուրքիայից օգնություն է խնդրել պաշտպանական ներուժի ամրապնդման եւ բոլոր ահաբեկչական խմբավորումների, առաջին հերթին ՛իսլամական պետության» դեմ պայքարում: «Այս հարցմանը համապատասխան՝ շարւնակում ենք աշխատանքները՝ Սիրիայի պաշտպանական ներուժի ուժեղացման համար ուսուցում, խորհրդատվություն եւ տեխնիկական աջակցություն ապահովելու համար», – հուլիսի 23-ին հայտնել է Anadolu-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին:
Իսրայելը փորձում է ապակայունացնել Սիրիան, որպեսզի թուլացնի Թուրքիայի ազդեցությունը, գրում է Hürriyet -ի սյունակագիր Աբդուլկադիր Սելվին: Նրա խոսքով՝ Իսրայելը մարտի 1-ին սկսել է հրահրել դրուզներին, իսկ մարտի 5-6-ը Լաթաքիայում եւ Տարտուսում հրահրել է «նուսայրիթներին» (ալավիների արհամարհական մականունը), որպեսզի ներքին հակամարտություն բորբոքվի: Նպատակն է տապալել շարայի ռեժիմը եւ խոչընդոտել քրդական ինքնապաշտպանական ջոկատների զինաթափմանը: Բայց ծրագիրը ձախողվեց.Իսրայելի կողմից աջակցվող դրուզներն ու նուսայրիթները, որոնք հրահրվում էին Իրանի կողմից, պարտություն կրեցին: Իսկ քրդերի ղեկավար Մազլում Աբդիին (Քոբանի) մարտի 10-ին ամերիկացիները նստեցրին ուղղաթիռ եւ բերեցին Դամասկոս, որտեղ նա ստիպված էր ստորագրել համաձայնագիրը»- հիշեցնում է Սելվիին՝ կանխատեսելիորեն չնկատելով ալեւիների, իսկ այժմ նաեւ դրուզների (մասամբ քրիստոնյաների եւ այլն) զանգվածային սպանությունները թուրքամետ զինյալների կողմից: Ավելի ուշ Իսրայելը կրկին փորձեց բարձրացնել դրուզներին, իսկ Աբդին սկսեց ուժերը քաշել Ռաքքա՝ շարայի վրա հարձակվելու համար: Թուրքիան հետեւում էր յուրաքանչյուր քայլին, եւ ծրագիրը ձախողվեց։ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ Սուվեյդայում վերականգնվել է կարգուկանոնը, սիկ Իսրայելը կրել է երկրորդ պարտությունը, գրում է թուրք քարոզիչը: Նա վստահ է՝ Իսրայելը ձգտում է շարունակել ներքին հակամարտությունը Սիրիայում՝ Թուրքիային դուրս մղելու եւ զենքը քրդերի ձեռքում պահելու համար: Թուրքիան, ԱՄՆ-ի հետ միասին, հանդես է գալիս կայունության օգտին եւ նույնիսկ կանխել է շարայի դեմ մահափորձը, պնդում է Սելվին: Արդյունքում Թուրքիան ամեն քայլափոխի հաջողությամբ դիմակայում է Իսրայելին, PKK - ն կհանձնի զենքը, Իսկ Իսրայելը ոչինչ չի անի:
Իր հերթին Sabah-ի հեղինակ Մելիհ Ալթինոկը նշում է Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի վերջին հայտարարությունները, որը հայտարարել է, որ Իսրայելը կնախընտրեր Սիրիան տեսնել ՛բաժանված եւ մասնատված», այլ ոչ թե կառավարված ուժեղ կենտրոնական կառավարության կողմից, քանի որ «Թել Ավիվը ուժեղ ազգային պետությունները գնահատում է որպես սպառնալիք»: Թուրք հեղինակի կարծիքով՝ խոսքը Մերձավոր Արեւելքում հաշվեկշիռների վերակառուցման մասին է, որի դեպքում ԱՄՆ-ը Թուրքիայում տեսնում է Իսրայելին զսպելու գործիք: ԱՄՆ-ն շահերն առաջ է մղում Թուրքիայի նման ուժեղ պետությունների միջոցով՝ ընդդեմ Իսրայելի ներքո տարածաշրջանի մասնատման: Թուրքիան, որպես ուժեղ պետություն, դառնում է Վաշինգտոնի համար բանալի՝ Իսրայելի միջամատության, Իրանի եւ նույնիսկ Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի եւ Չինաստանի հեռանկարի։
Նման պնդումների եւ հույսերի հիմնավորվածությունը ցույց կտա արդեն ոչ հեռու ապագան. չի բացառվում, որ Թուրքիայի ուղղությամբ փոքր-ինչ շեղված ամերիկյան «ճոճանակը» Մերձավոր Արեւելքում շարժվի հակառակ ուղղությամբ:
Ստանիսլավ Կոտելկին
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի