կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-27 17:18
Հասարակություն

Ոստիկանության նվերը` «Երիտասարդ արշավորդ»-ին

Ոստիկանության նվերը` «Երիտասարդ արշավորդ»-ին

ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է 2 մոտոցիկլետ նվիրել «Երիտասարդ Արշավորդ» ՀԿ-ին: Վաղվա նիստում կառավարության հաստատմանը կներկայացվի որոշման նախագիծ, որով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող' ՀՀ ոստիկանության կողմից տնօրինվող մոտոցիկլետները նվիրաբերել «Երիտասարդ Արշավորդ» հասարակական կազմակերպությանը' երիտասարդական խմբերի հայկական պատմամշակութային վայրերի ծանոթացման նպատակով արշավների, էքսկուրսիաների կազմակերպման, հեծանվային սպորտի տարածմանն ուղղված գործունեության իրականացման պայմանով:

 

Ըստ այդմ' նախատեսվում է «Երիտասարդ Արշավորդ» ՀԿ-ին նվիրաբերել' յուրաքանչյուրը 2 միլիոն 347 հազար 150 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող երկու` ԻՄԶ-8-1034 մակնիշի մոտոցիկլետներ: