Փոխարժեքներ
28 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
«Հիմա հանգիստ է' ամեն մարդ իր գործին: Մեզ մոտ տենց է' կրակում են' պատսպարվում ենք, կրակոցները դադարում են' անցնում ենք մեր առօրյա գործերին' ամեն անգամվա պես: Դա մեր սովորական առօրյան է»,- հուլիսի 25-ի գիշերվա կրակոցների մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց մովսեսցի մեզ ծանոթ մի աղջիկ: Իսկ թե ինչ վնասներ է հասցրել հակառակորդի գնդակոծությունը, գյուղացիները էլի հանգիստ տոնով ասում են' «առանձնապես վնաս չկա»' տներն են մասնակիորեն վնասվել:
Yerkir.am-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ իր հերթին նշեց, որ այս պահին հանգիստ է' հարաբերական անդորր, իսկ գիշերվա կրակոցները Մովսեսին որոշակի վնասներ են տվել' տներն են մասնակի վնասներ կրել. հիմնականում պատուհաններն ու տանիքներն են վնասվել, նաեւ մարդկանց գույքը:
«Վնասների մասին կոնկրետ ամբողջությամբ չեմ կարող ասել, թե ինչքան է, կամաց-կամաց կիմանանք, թե ով ինչ վնաս է կրել: Առավոտյան ես գյուղով պտտվել-նայել եմ' ձայն-ձույն չի եղել, բայց երկրորդ հարկերը, տանիքները եւ այլն վնասվել են, մարդիկ իրենք էլ կնայեն ու արդեն կասեն: Հիմնականում պատուհաններն են վնասվել, տանիքները, որոշ տների ներսն է ինչ-ինչ վնասներ ստացել, մեկը զանգեց ու ասաց, որ էլեկտրական ջահն է ջարդվել, այս կարգի»,- ներկայացրեց Արարատ Ավալյանը' հավելելով' «ամեն անգամվա պես»:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ նույնն ասաց' տներն են մասնակի վնասվել:
«Ամենակարեւորը' բարեբախտաբար մարդկային կորուստներ, վնասներ չունենք' միայն դա ենք մենք վնաս համարում: Իսկ տները, գույքը եւ այլն, դա միշտ էլ վնասվում է, սովորական է ու դա վնաս չենք համարում արդեն»,- ասաց նա: