կարևոր
1015 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-27 14:38
Աշխարհ

Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում 99 դրոն է խոցվել․ ՊՆ

Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում 99 դրոն է խոցվել․ ՊՆ

ՀՕՊ միջոցները հուլիսի 26-ի Մոսկվայի ժամանակով ժամը 21:50-ից մինչև հուլիսի 27-ի ժամը 05:20-ը Ռուսաստանի երկնքում խոցել են 99 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ամենից շատ անօդաչու թռչող սարքեր որսացել և ոչնչացրել են Բրյանսկի մարզում՝ 36 դրոն: Եվս 21-ը խոցվել են Սմոլենսկի մարզում, 10-ը՝ Կալուգայի մարզում։

Լենինգրադի մարզում ավելի քան մեկ տասնյակ անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել, տուժածներ չկան, բայց հրդեհ է բռնկվել մասնավոր հատվածում (Լոմոնոսովի շրջան) և արդյունաբերական գոտում (Պրիմորսկում), հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն:

9-ական ԱԹՍ է խոցվել Վոլգոգրադի և Ռոստովի մարզերում, չորսը՝ Ղրիմում, ևս երկուսը՝ Վորոնեժի և Կուրսկի մարզերում և Սև ծովի ջրային տարածքում։ Մոսկվայի մարզի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի և Տամբովի մարզերի վրա մեկական դրոն են ոչնչացրել։

Գիշերը հարձակման հետևանքների մասին հայտնել են մարզերի իշխանությունները։ Մասնավորապես, Վոլգոգրադի մարզում ընկած բեկորները խախտել են էլեկտրասնուցումը Օկտյաբրսկի շրջանի երկաթուղային կապի ցանցում, տրանսպորտային դատախազությունը նախազգուշացրել է գնացքների ուշացման մասին:

Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի շրջանում վնասվել է տան տանիքը, Լեսնոյե շրջանի Կամենսկի շրջանի գյուղերից մեկում՝ երկու ավտոմեքենա: Բացի այդ, անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են Կորոլյովի փողոցում գտնվող առանձնատան բակ և վնասել են Ազատության փողոցում գտնվող մեկ այլ տան տանիքը: Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը նշել է, որ տուժածներ չկան:

Լենինգրադի մարզում դրոնների հարձակման սպառնալիքի ֆոնին նախազգուշացրել են շարժական ինտերնետի աշխատանքի հնարավոր խափանումների մասին։