կարևոր
703 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-28 14:29
Հասարակություն

«100 օրը տեսա՞ք ոնց անցավ, մի վայրկյան տևեց․ ասում են՝ մեռելս թաղի, կտուրս վերանորոգի, ամեն հարցով դիմում են, 95%-ին օգնում ենք»․ Գյումրու քաղաքապետն ամփոփեց արված աշխատանքները

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի ասուլիսում ներկայացվել է քաղաքում իրականացված ու նախատեսվող մի շարք ծրագրերի ամփոփիչ պատկերը։

Քաղաքապետը խոսել է․

 • 2024-25 թթ. քաղաքային բյուջեի աճի մասին՝ ընդգծելով, որ բյուջեն ավելացել է շուրջ 1 մլրդ 22 մլն դրամով, իսկ իրական հավաքագրումների հիման վրա նպատակ ունեն հասնել 1.5 մլրդ դրամի։

 • Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերանորոգվում են մշակութային և մարզական օբյեկտներ, փողոցներ, բակեր, թատրոններ, թանգարաններ։

 • Բազմաբնակարան շենքերի կառուցում, տնակներում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծում։

 • Քաղաքաշինական ոլորտում՝ օրինականացման, շինթույլտվությունների տրամադրման, ներդրողների ներգրավման և անավարտ շինությունների վերակառուցման ծրագրեր։

 • Կադաստրի հետ կապված խնդիրներ՝ գույքահարկերի անհամապատասխանություններ և քաղաքային բյուջեի թերհավաքագրված հարկեր։

 • Գյուղատնտեսական հողերի նպատակային օգտագործման մասին՝ քաղաքի տնտեսության ակտիվացման նպատակով։

 • Լանդշաֆտային բարեկարգում, ծառատունկ, գետնանցումների մաքրում ու լուսավորություն։

 • Հուշարձանների ու պանթեոնների վերանորոգում, ինչպես նաև թանգարանային մոնիտորինգի և եկամուտների ավելացման փորձեր։

 • Տրանսպորտի, նախակրթարանների, սպորտ և երաժշտական դպրոցների վիճակի ուսումնասիրություններ և բարելավման ծրագրեր։

Քաղաքապետը վստահեցրել է, որ սկսված ծրագրերը շարունակական են լինելու և իրենք հետևողականորեն աշխատում են ներդրումների, բնակչի սոցիալական պայմանների ու քաղաքի արտաքին տեսքի բարելավման ուղղությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։