Փոխարժեքներ
28 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մամուլի ասուլիսում նշել է, որ 37 տարի անց երկրաշարժից՝ հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել տնակներում։ Նա ընդգծել է, որ իր ղեկավարության օրոք կառուցվել է 17,000 բնակարան, մինչդեռ վերջին 13 տարիներին քաղաքում ոչ մի նոր շենք չի կառուցվել։
Ղուկասյանը հայտնել է, որ գրություն է ուղարկել վարչապետին՝ ներկայացնելով մոտ 10 շենքերի ցանկ, որոնք կարելի է վերանորոգել և հատկացնել անօթևաններին՝ առանց նոր շինարարության բարձր ծախսերի։ Նա քննադատել է պետական մարմիններին՝ նշելով, որ որոշ շենքեր թողնվել են թալանի ու կործանման, մինչդեռ հնարավոր է արագ միջոցներ ձեռնարկել և լուծել բնակարանային խնդիրը։
Մանրամասն՝ տեսանյութում։