|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մեկնարկում են համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ մարզախաղերը, որոնց մասնակցում են ավելի քան 750 մարզիկ-մարզուհիներ։ Նրանք Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Ստոկհոլմից, Փարիզից, Մարսելից, Թիֆլիսից, Երուսաղեմից, Քուվեյթից, Կահիրեյից, Բաղդատից և Լիբանանից։ Երևանում նրանց են միացել Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի և Արցախի մարզիկ-մարզուհիները։
Մարզախաղերն անց են կացվելու 9 մարզաձևում՝ բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, լող, թենիս, շախմատ և այլն։ Մարզախաղերի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ, «Եռաբլուր» պանթեոն։ Կմասնակցեն ընկերային երեկոների և հաղթանակի ճաշկերույթ- պարահանդեսի։
Հանրապետության հրապարակում տեղի ունեցող բացման հանդիսավոր արարողությանը հանդես եկավ ՀՄԸՄ-ՀԱՍԿ ԿՎ ատենապետ Արթուր Մկրտչյանը՝ ներկայացնելով միջոցառման կարևորությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։