|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանում անցկացվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի շրջանակներում համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակումին մասնակցելու համար հայրենիք ժամանած 1200 սկաուտներ երեկ հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը ողջունել է սկաուտներին` բարձր գնահատելով Հ.Մ.Ը.Մ.-ի բազմամյա վաստակը:
«Փորձության պահին վերանում է Սփյուռք-Հայրենիք բաժանարար գիծը»,- դիմելով սկաուներին` ասել է Տոնոյանը և վստահություն հայտնել, որ այցելությունը ռազմական կրթօջախ սփյուռքահայ պատանիներին կդարձնի էլ ավելի հպարտ և հայրենապաշտ:
Ելույթի ավարտին պաշտպանության նախարարին Հ.Մ.Ը.Մ.-ի խորհրդանշական հուշանվեր է փոխանցվել:
Մանրամասները` տեսանյութում: