|
Փոխարժեքներ
05 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Երեկ Փաշինյանն ու Ալիևը եղբայրացան, ընտանիքներով հարազատացան…. այսօր ալիևը Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին, Արայիկ Հարությունյանին դատապարտեց ցմահ, իսկ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին 20 տարվա ազատազրկման….: Այս մասին գրել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտումն այդ գործարքի մի բաղադրիչն էր, Նիկոլի մրցանակի գինն էր, որ բոլորս ենք վճարում: Վաղը կունենանք Բաքվի պատվերով գրած նոր սահմանադրություն մեր տարածքում ադրբեջանցիների ու թուրքերի համար կառուցած շա՜տ լայն միջանցք: Փոխարենը, կարող է Ադրբեջանից ստանանք մի կանիստր բենզին, մի բուռ 4-րդ կարգի ցորեն ու մի վագոն սիլոս….»,-գրել է նա: