|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստան հերթական այցի շրջանակներում ՀՅԴ Տավուշի մարզային կառույց էր այցելել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:
«Գասպար Կարապետյանը, լինելով Տավուշի մարզի մեծ սիրահարը, մշտապես կապի մեջ է նաև Տավուշի մարզային կառույցի հետ։
Հանդիպումն անցավ արդյունավետ քննարկումներով։ Զրուցեցինք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման անհրաժեշտության, Հայ դատի գործունեության, մեր պետության առջև ծառացած մարտահրավերների, դրանց լուծման ուղիների շուրջ»,- հայտնել է նա: