Փոխարժեքներ
27 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
«Ալիեւը բացահայտ աջակցել է Ուկրաինային՝ հայտարարելով. «երբեք խաղաղություն չկնքեք օկուպանտների հետ» եւ որպես նվեր ընդունել է ուկրաինացի նացիստական գումարտակի շեւրոնները: Սա արդեն ոչ միայն Կիեւի աջակցությունն է, այլ դաշնակցություն որ միայն խորհրդանշական իմաստով։ Կասպից ծովում Բաքուն մեծացնում է նավատորմը՝ փոքր հրթիռային նավերով, կառուցվում են ռազմական բազաներ, արդիականացվում նավահանգիստները, ստեղծվում են հակահրթիռային պաշտպանության եւ ՀՕՊ համակարգեր։ Այս ամենը կատարվում է «տնտեսական շահերի» «պաշտպանության» քողի տակ՝ ով գիտի ումից, բայց իրական նպատակը սկսեց երևալ ՆԱՏՕ-ի հետ համատեղ Ռուսաստանին Կասպից տարածաշրջանից՝ Իրանի եւ Հնդկաստանի հետ առեւտուր անող կարևոր տրանսպորտային հանգույցից դուրս մղելու մտադրություններում։ Ինչո՞ւ Ալիեւը սկսեց նման հետռւողական եւ համակարգային քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ, մնում է առեղծված»։ - ասում է Տարասովը։
Ըստ Բաքվի փորձագետների որոշ տվյալների՝ հուլիսի 15-ին Ադրբեջանում բրիտանացի խորհրդականների մասնակցությամբ փակ խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է Դաղստանի հետ սահմանին Ռուսաստանին հրահրելու սցենարը, եւ իբր Ալիեւն արդեն Էրդողանից ստացել է անհապաղ ռազմատեխնիկական աջակցության երաշխիքներ՝ ներառյալ նորագույն դրոնները, նշում է քաղաքագետը:
Դիտորդներն ուշադրություն են դարձրել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին, որտեղ ասվում է, որ Բաքուն կարող է Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայել Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ: Minval Politia պարբերականը օրերս նշել էր` «աճող սպառնալիքի պայմաններում Բաքուն իրավունք ունի դիտարկել զսպման արմատական միջոցներ։ Հնարավոր քայլերից մեկը կարող է լինել Ադրբեջանում ՆԱՏՕ-ի բազայի տեղակայումը, օրինակ, Խաչմազի շրջանում, Ռուսաստանի հետ սահմաններից ոչ հեռու», եւ որ «նման քայլը չէր խախտի միջազգային իրավունքը եւ հիմնված կլիներ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերության գործողությունների անհատական ծրագրի վրա»: Այդ իսկ պատճառով, նույն Բաքվի փորձագետների կարծիքով՝ Մոսկվան եւ Թեհրանը CASAREX -2025 մասշտաբային զորավարժությունների մեկնարկով առաջ են անցել Բաքվից։ Դրանց ընթացքում Ռուսաստանն ու Իրանը կմշակեն փոխգործակցությունը Կասպից ծովում։
«Հատկանշական է՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես այդ մասին չի հայտարարել։ Իրավիճակը բարդանում է Կասպից ծովում Ադրբեջանի ներկայիս ստատուս-քվոյի փոփոխության հեռանկարով։ Պարզ է նաեւ՝ Ադրբեջանի քաղաքական քայլերն ուղղված են առավելապես իրավիճակի սրմանը եւ Ռուսաստանի գործողությունների շուրջ բացասական տեղեկատվական խորապատկերի ստեղծմանը՝ անտեսելով կառուցողական համագործակցությունն ու տարածաշրջանի անվտանգության խնդիրների լուծման համատեղ ջանքերը», - ասում է Տարասովը։
Անդրկովկասում առկա է տարբեր դաշինքների զինված ուժերի աճող ակտիվություն, արձանագրել է փորձագետը։
«Կասպից ծովում ավարտվել են CASAREX 2025 ռուս-իրանական զորավարժությունները։ Իսկ այդ ընթացքում Թուրքիայում եւ Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք կավարտվեն օգոստոսի 6-ին։ Զորավարժությունները տեղի են ունենում այն պայմններում, երբ ԱՄՆ-ն եւ Իսրայելը սպառնում են Իրանին նոր հարվածներով, իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում ուժեղանում են հակառուսական տրամադրությունները: Կասպից ծովը ներքին ծով է, եւ տարածաշրջանի պետությունների մեծամասնության դիրքորոշումն այն է, որ այստեղ տեղ չունեն ոչ տարածաշրջանային երկրների զինված ծովային ուժերը», — շարունակել է Տարասովը։
Նրա կարծիքով՝ «պատահական չէ, որ օրերս Մոսկվա են այցելել երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Իրանից՝ գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանին եւ պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն»:
«Իրանի ներկայացուցիչները հանդիպել են Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ Պուտինի հետ։ Չի բացառվում, որ քննարկվել են Կասպից ծովում եւ Անդրկովկասում անվտանգության համատեղ ամրապնդման հարցերը», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի