Փոխարժեքներ
27 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Գրականագետ, ՀՀ Սփյուռքի նախկին նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի դուստրը՝ Գոհար Սրապիոնյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ իր հայրիկի մասնակցությամբ բոլոր լայվերը ՖԲ-ն բլոկել եւ ջնջել է.
«Քանի որ ամեն օր մի քանի տասնյակ նման հարցում եմ ստանում, հարկ համարեցի այստեղ հայտնել, որ հայրիկի հետ մեր բոլոր լայվերը ՖԲ-ից բլոկավորվել-ջնջվել են. ֆբ-ին հարցումից հետո պարզաբանեցին, որ դրանք ազգայնամոլական բնույթ են կրել. ընդ որում, բոլորը, պարզվում է…
Այսպիսով, երբ խունտաները չեն կարողանում բանտարկել ազգայնամետ գործիչներին` միայն, որովհետև նրանք այլևս մեզ հետ չեն, նրանց օգնության է գալիս նրանց տեր մեդիա-գործիքը` բլոկավորել-ջնջելով հանգուցյալների կոնտենտները: Որ մահացածներն է’լ չխոսեն»: