կարևոր
1246 դիտում, 10 ժամ առաջ - 2025-07-26 21:28
Հասարակություն

Համահայկական երիտասարդական այս միջոցառումների անցկացումը հայրենիքում մեր միասնության, հավատի, ուժի վկայությունն է․ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյան

Մեկնարկում են համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ մարզախաղերը, որոնց մասնակցում են ավելի քան 750 մարզիկ-մարզուհիներ։ Նրանք  Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Ստոկհոլմից, Փարիզից, Մարսելից, Թիֆլիսից, Երուսաղեմից, Քուվեյթից, Կահիրեյից, Բաղդատից և Լիբանանից։ Երևանում նրանց են միացել  Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի և Արցախի մարզիկ-մարզուհիները։

Մարզախաղերն անց են կացվելու 9 մարզաձևում՝ բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, լող, թենիս, շախմատ և այլն։ Մարզախաղերի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ, «Եռաբլուր» պանթեոն։ Կմասնակցեն ընկերային երեկոների և հաղթանակի ճաշկերույթ- պարահանդեսի։
 

Հանրապետության հրապարակում տեղի ունեցող բացման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։