կարևոր
682 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-28 14:43
Հասարակություն

Ամբողջ աշխարհում երկրի բյուջեից ամենաքիչը ՏԻՄ-ին տալիս է ՀՀ-ն, դրանով զբաղվեք, ոչ թե «Դոլյա վառավսկայահով». Ղուկասյան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր մամուլի ասուլիսում խստորեն քննադատել է Հայաստանի պետական բյուջեի բաշխման անհամաչափությունը՝ հատկապես Գյումրիի նկատմամբ պետական անարդար վերաբերմունքի տեսանկյունից։

Նա ընդգծել է, որ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները ստանում են ընդամենը 3-4 տոկոս պետական բյուջեից, ինչը անվանել է խայտառակություն, հատկապես երբ Երևանի բյուջեն 160 մլրդ է, իսկ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի՝ ընդամենը 7 մլրդ․

«Եթե Երևանը 10 անգամ ավելի մեծ է, թող ստանա 70 միլիարդ, բայց ոչ 160։ Արտաշատը, որ 20 հազար բնակիչ չունի, ստանում է 6 միլիարդ, իսկ Գյումրին՝ 130 հազար բնակչությամբ՝ 4.5 միլիարդ։ Սա խայտառակություն է»

Նա անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ երկրաշարժից տուժած Գյումրին մինչ օրս մնացել է անտեսված, իսկ քաղաքի սոցիալական ծանր վիճակը, ըստ նրա, բավարար արձագանք չի ստանում կենտրոնական իշխանությունների կողմից։

Ղուկասյանը նաև քննադատել է Գյումրիից ընտրված ՔՊ-ական պատգամավորներին՝ պնդելով, որ նրանք չեն բարձրացնում քաղաքի կարևոր խնդիրները, այլ զբաղված են տոնակատարություններով ու ցաքուցրիվ թեմաներով

«Պետք է ձայն բարձրացնեն Ազգային ժողովում, ոչ թե վարդավառի տեսարաններով զբաղվեն»։

Վերջում քաղաքապետը կոչ է արել, որ այս խնդիրները դառնան պետական օրակարգ, այլապես, իր խոսքերով, թյուրիմացություն է, որ նման մարդիկ ընտրվում են, իսկ Գյումրին մնում անտեսված։

Մանրամասն՝ տեսանյութում։