|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը և Ռոբին դի Լաուրոն համալրել են Երևանի «Արարատի» կազմը : Կիսապաշտպան Բուլուտի պայմանագիրը նախատեսված է մեկ, իսկ հարձակվող Դի Լաուրոյինը` երկու տարով:
22-ամյա Բուլուտը հանդես է եկել ֆրանսիական «Սենտ Էթյեն» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` Ֆրանսիայի Մ-17 պատանեկան հավաքականի կազմում:
25-ամյա Դի Լաուրոն հանդես է եկել ֆրանսիական «Լանս» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` տեղի «Պաու» և «Իստր» թիմերի կազմում: Երկու ֆուտբոլիստների վերջին ակումբն էր Մարսելի հայ համայնքի «Արձիվը»:
Բուլուտն ու Դի Լաուրոն մասնակցեցին Թբիլիսիում անցկացված «Արարատի» ուսումնամարզական հավաքին: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: