|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայում նախապատրաստվում է գալիք մրցաշրջանին: Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմում փորձաշրջան են անցնում երկու ֆրանսիացի ֆուտբոլիստներ` կիսապաշտպան Զավեն Բուլուտը և հարձակվող Ռոբին դի Լաուրոն:
22-ամյա Բուլուտը հանդես է եկել ֆրանսիական «Սենտ Էթիեն» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև Ֆրանսիայի Մ-17 պատանեկան հավաքականի կազմում: 25-ամյա դի Լաուրոն հանդես է եկել ֆրանսիական «Լանս» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև տեղի «Պաու» և «Իստր» թիմերի կազմում: Երկու ֆուտբոլիստների վերջին ակումբն էր Մարսելի հայ համայնքի «Արծիվ»-ը:
Միևնույն ժամանակ, «Արարատ»-ը բանակցում է մի շարք արտասահմանցի ֆուտբոլիստների հետ`թիմի կազմը լրջորեն համալրելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ` մոտ օրերս հայտնի կդառնա «Արարատ»-ի նոր գլխավոր մարզչի անունը: Ներկայումս բանակցություններ են ընթանում արտասահմանցի երկու մասնագետների հետ: