|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Շիրակ»-ը Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում շարունակում է նախապատրաստվել 2016/17 առաջնության գարնանային հատվածին։
Գյումրեցիների կազմ ուժեղացնելու համար մարզչական շտաբը, Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ, փորձաշրջանի է հրավիրել մի շարք օտարերկյա ֆուտբոլիստների։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, այժմ «Շիրակ-ի» հետ մարզվում են՝ կոտդիվուարցիներ Մուսա Պոլ Բակայոկոն (21 տարեկան, հարձակվող) և Վի Մուհամեդ Սիլան (22տարեկան, կենտրոնական կիսապաշտպան), գամբիացիներ Յանկուբա Ջելոն (19 տարեկան, հարձակվող) և Մուսա Կամբին (19 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան), ինչպես նաև ամերիկացի Կիրիան Չինազորմ Նվաբուեզեն (25 տարեկան, հարձակվող) և կամերունցի Օմառո Կաինան (21 տարեկան, կիսապաշտպան)։ Վերջին երկուսը մրցաշրջանի առաջին հատվածում հանդես են եկել «Արարատ»-ում։