|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ ուշ գիշերին քաղաքացի Կ.Ն.-ն ոստիկանություն է դիմել և հայտնել, որ հուլիսի 24-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոմեքենայով (տաքսի) Երևանի «Կոնգրես» հյուրանոցից Սևանի թերակղզի է տեղափոխել Ժան Պ. անունով՝ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու: Նա ավտոմեքենայում թողել է իրերը և, վարորդին հայտնելով, որ մոտ 2 ժամից կվերադառնա, գնացել թերակղզու ուղղությամբ և չի վերադարձել:
Այսօր՝ ժամը 10.25-ին, ՀՀ ԿԱ ոստիկանության Սևանի բաժնից տեղեկատվություն է ստացվել, որ Ժան Պ.-ն ներկայացել է բաժին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: